Արագածոտնի մարզը հարուստ պատմամշակութային կոթողներ ունի, որոնցից շատերը թվագրվում են հայ ժողովրդի պատմության հնագույն ժամանակներով։
Այդ կոթողներից մեկն է 4-րդ դարով թվագրվող, մարզի Հարթավան և Երնջատափ գյուղերի մոտակայքում գտնվող Աստվածընկալ չքնաղ վանական համալիրը։ Արդեն երկու տարի է՝ վանական համալիրը ամբողջությամբ վերականգնվում է բարերար,արմատներով Արագածոտնի մարզից Նորայր Մարտիրոսյանի ջանքերով։ Առաջնահերթ վերականգնվել է Սուրբ Նշան եկեղեցին։ Ամրացվել են եկեղեցու պատերը, վերականգնվել է գմբեթը։
Ամբողջական վերակառուցման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի, դրանք իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ վերահսկողությամբ։
Նորայր Մարտիրոսյանի խոսքով՝ 2020 թվականից սկսած վերակառուցումն ավարտին կհասցվի 2024-ին, ներդրված ընդհանուր գումարը կկազմի շուրջ 600 մլն ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Բարերարը վստահ է՝ թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները շուտով կկարողանան վայելել պատմական հնագույն կոթողի ողջ հմայքը։
Բարերարին իր ձեռնարկած աստվածահաճո գործում հաջողություն ենք մաղթում։
Արագածոտնի մարզպետարան