Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար հայտով նախատեսվել է 5,9 մլրդ դրամ, նախագծով՝ 6,1 մլրդ. Վահան Նարիբեկյան

Նոյեմբեր 02,2022 21:55

ՀՀ Ազգային ժողովի 2023 թ.  բյուջետային հայտում կատարվել են նվազեցումներ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 2-ի ԱԺ պետական-իրավական հարցերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:

Վահան Նարիբեկյանի խոսքով «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի ծախսային հայտը կազմել է 7,1 մլրդ դրամ, 2023 թ. պետական բյուջեի նախագծով ԱԺ-ին առաջարկվում է հատկացնել 6,9 մլրդ դրամ:

«ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար հայտով նախատեսվել է 5,9 մլրդ դրամ, նախագծով՝ 6,1 մլրդ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի տեղեկացմամբ դրական տարբերությունը պայմանավորված է 2023 թ.  հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառմանն ուղղվող հատկացումները հայտով կկազմեն 167,2 մլն դրամ, իսկ նախագծով՝ 160,9 մլն դրամ: Տարբերությունը պայմանավորված է որոշ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների անդամակցության վճարների տարադրամի կուրսի փոխանակման տարբերությամբ:

Ազգային ժողովի պետական ծառայողների վերապատրաստման համար նախատեսվում է հատկացնել 1,3 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության բարելավման համար՝ 127,4 մլն դրամ:

«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» ծախսային միջոցառման իրականացման համար նախատեսվել է 520,7 մլն դրամ: Ազգային ժողովի դերի բարձրացման համար ուղղված միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 65 մլն դրամ, ԱԺ շենքային պայմանների բարելավվման համար՝ 20 մլն դրամ, տրանսպորտային միջոցներով ապահովածության բարելավման համար՝ 300 մլն դրամ:

Վահան Նարիբեկյանը, անդրադառնալով 3 միջոցառման ֆինանսավորման նվազեցմանը, հայտնել է իր անհամաձայնությունը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցը վերաբերել է խորհրդարանի շենքային պայմանների մատչելիությանը: Նա ընդգծել է, որ քաղաքացիների կարծիքով Ազգային ժողովի շենքի մատչելիությունը միայն իր համար է ստեղծվում, այնինչ այդպես չէ:

Վահան Նարիբեկյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ նախնական քննարկման փուլում նախատեսվել էր մոտ 100 մլն դրամ հատկացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար ԱԺ շենքի մատչելիության ապահովմանը, սակայն առկա է խնայողության գաղափարը: Նա ընդգծել է, որ դա կարվի մասնակի՝ ԱԺ միջոցների հաշվին: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ 2024 թ. հնարավոր կլինի հիմնովին հարցը լուծել:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930