Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի լճից որսացել են ամենամեծ քաշով սազանը

Նոյեմբեր 02,2022 20:22

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot-ի հետ զրույցում պատմեց, որ Արփի լճից այս ամռանը որսացել են ամենամեծ քաշով սազանը։

«Թե՛ այցելուները, և թե՛ սիրողական ձկնորսները պարտադիր գրանցվում են «Արփի լիճ» ազգային պարկում, մշտադիտարկում ենք անում։ Մեր աշխատակիցները միշտ մոտենում են նրանց, զրուցում, տեսնում ՝ինչ քանակի ու ինչ ձկնատեսակներ են որսացել։

Այս տարի գրանցվեց մեզ համար զարմանալի դեպք․ սազան կամ ծածան տեսակի ձկի քաշը մոտ 11 կիլոգրամ էր։ Չենք հիշում, որ երբևէ նման քաշի սազան որսած լինեին Արփի լճից», -ասաց Մուշեղ Մուրադյանը։

Հիշեցնենք, որ Արփի լճում այս տարի ավելացել են ձկնատեսակները, ըստ Մուշեղ Մուրադյանի, սազանը, որը այս տարածքում կարելի էր ասել՝ վերացել է, այժմ, ի ուրախություն ձկնորսների՝ նորից կա։

Լճում առկա են 13 ձկնատեսակներ՝ սազանը, կարասը, կարպը, կարմրախայտը, կովկասյան թեփուղը։ Սրանք հիմնական հանդիպող ձկնատեսակներն են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930