Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քաղաքում բացօթյա առևտրի խնդիրը լուծում է ստանում․ Դիլիջանի համայնքապետ

Նոյեմբեր 02,2022 20:44

Բոլոր ժամանակներում  բացօթյա առևտուրը համայնքներում  առկա արդիական խնդիր  է։ Հատկապես մարզերում՝  բնակիչներն  իրենց առևտուրն իրականացնում են նույնիսկ  բազմաբնակարան շենքերի բակերում  և  կենտրոնական փողոցներում։  Թեպետ ՏԻՄ լիազորությունների շրջանակներում համայնքապետարանները պարտավոր են լուծել այդ խնդիրը, այնուամենայնիվ սահմանված արգելքներին ոչ բոլոր քաղաքացիներն են ենթարկվում։ Նրանցից շատերն այդ առևտրով օրվա հացի խնդիր են լուծում։  Դիլիջանի համայնքապետարանն խնդրի լուծման իր տարբերակն է գտնել՝  քաղաքում տեղադրելով գյուղատնտեսական տաղավարներ։

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առևտրականներն այլևս ստիպված չեն իրենց մթերքը վաճառել փողոցում՝ անմիջապես հատակից։

«Գյուղատնտեսական տաղավարներ տեղադրելու ծրագրի առաջարկն արվել է Դիլիջանի համայնքապետարանի կողմից. առաջնահերթությունը մի քանի կարևոր խնդիրների լուծմամբ էր պայմանավորված։ Նախ` բնակիչների սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավումը, փողոցային առևտրի վերացումը, համայնքի ու բնակչի համար հավելյալ եկամտի ստեղծումը, մեր քաղաքում ավանդույթ դարձած գյուղատնտեսական շուկայի վերականգնումն ու պահպանումը: Բավականին բարդ ընտրության արդյունքում մեր ծրագիրն արժանացավ ՀՀ ՏԿԵՆ, Շվեյցարիայի զարգացման գործակալության, Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության հավանությանն ու սկսվեցին շինարարական աշխատանքները: Ուզում եմ նաև նշել, որ այս ծրագիրը շարունակական է լինելու. վերցնելու ենք լավագույն փորձը և տեղայնացնենք այլ ոլորտներում»,-նշեց Սարգսյանը։

Հավելենք, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում տեղադրվել է 10 տաղավար՝  առևտրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններով։  Գյուղմթերքի վաճառքով զբաղվող Շողիկը Ստեփանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականացված ծրագիրն իրեն ապահովել է հիմնական աշխատանքով։
«Նախկինում  մեր մթերքը  օրը մի տեղ էինք վաճառում,իսկ  հիմա արդեն նորմալ պայմաններով  առանձին տարածք ունենք, ստիպված մթերքը ամեն օր չենք տանելու տուն ու վաղ առավոտյան նորից հետ բերենք: Հույս ունեմ, որ վաճառքն էլ գնալով կավելանա, ավելի շատ մարդ կիմանա շուկայի մասին, կգնի որակյալ և մատչելի արտադրանք»,- նշեց տիկին Շողիկը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930