Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվեց, որ Սարատակում հատկացված գումարով այլ փողոց է նորոգվել»․ Ռոմանոս Պետրոսյան

Նոյեմբեր 02,2022 19:50

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով կասկածներին, որ ՔՊ-ական գյուղապետեր ունեցող համայնքներն են սուբվենցիոն ծրագրերի համատեքստում կառավարության ֆինանսավորմանն արժանանում, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց, որ նման սկզբունքով չեն առաջնորդվում․ «Որեւէ ՔՊ-ականի որեւէ կերպ արտոնված չէ պետական միջոցների կառավարման առումով դուրս գալ լիազորություններից․ «Այս պահին երկու գործ կա, որոնք վերաբերում են մեկական համայնքի։ Շիրակի մարզի Սարատակ համայնքի այն սուբվենցիոն ծրագրի մասին է խոսքը, որի վերաբերյալ վարչապետը հայտարարեց որպես կատարված ծրագիր»։

Պետրոսյանը նշեց․ « Ասվեց, որ ճանապարհը հիմնանորոգված չէ, եւ մամուլում լուսանկարներ հրապարակվեցին, որ այդպես չէ։ Մշտադիտարկմամբ պարզվեց, որ բյուջեի հատկացումները փաստաթղթավորվել են, նախագծերը ֆինանսավորվել են այդ փողոցի տվյալներով, բայց աշխատանքը կատարվել է այլ փողոցում։ Նյութերը զեկուցել ենք վարչապետին, հետո նշանակվեց ծառայողական քննություն, փոխանցվեց դատախազությանը։ Կարեւոր չէ, թե համայնքապետը որ կուսակցությունից է»։

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ նշեց․ «Որոշ մարզպետարաններում եւս վերահսկելու ենք սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ սկսած 2019թ․-ից մինչեւ մեր օրեր։ Պետական միջոցներն ուսումնասիրելու մասին է խոսքը, համամասնությունը եւս ստուգելու ենք»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930