Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսին, երբ ընդդիմությունը փողոցում էր, ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշները»․ Արայիկ Հարությունյան

Նոյեմբեր 02,2022 19:30

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ բարձր է, եւ, կարծում եմ, դրա վրա չեն ազդում քաղաքական զարգացումները։ Հատուկ հետեւել եմ։ Օրինակ, մայիսի իրադարձությունների ժամանակ, երբ որոշակի գործողություններ կային փողոցում ընդդիմության կողմից, հենց մայիսին ունեցել ենք տնտեսական ամենաբարձր ցուցանիշները»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նկատառմանն ի պատասխան, թե ինչպե՞ս է դրանք իրար հետ կապում, նա ասաց․ «Չեմ կապում։ Ասում եմ, որ որեւէ կապ չունեն իրար հետ։ Սա նշանակում է, որ ներքաղաքական զարգացումներն ազդեցություն չունեն այդ ցուցանիշների վրա, որովհետեւ մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել տնտեսական զարգացումները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930