ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր խորհրդարանում համառորեն խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց։ «Այսօր տրամադրված չեմ, գրավոր՝ գրավոր»,-ասում էր նա ու փորձում հեռանալ։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերությունների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնական վաճառքի վերաբերյալ հարցադրումներին նա չարձագանքեց։ Նաեւ ասաց, որ նոր գլխավոր դատախազի հետ շատ լավ հարաբերություններ ունեն։
Անպատասխան թողեց նաեւ հարցադրումը՝ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ հայտարարության առիթով․ «Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»։ Երբ լրագրողներն ասացին, որ Փաշինյանի այդ պնդումն ապացուցված չի, Սասուն Խաչատրյանը հարցադրում արեց․ «Դուք համոզվա՞ծ եք, որ նման գործ երբեւէ չի եղել։ Չգիտեմ, դիմեք դատախազություն։ Ես չեմ ձեր հարցերի հասցեատերը»։
Լրագրողների հարցերից խուսափեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ