Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գործող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ ավտոբենզալցակայանի և Լոռու մարզում գործող «ՎԱՀ-ՎԱՍ» ՍՊԸ պատկանող գազալցակայանի գործունեությունը

Նոյեմբեր 02,2022 20:12

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  կողմից իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակում Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում իրականացվել է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ վերահսկողության՝  նախկինում տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։

Կարգադրագրի պահանջների կատարման նկատմամբ 2022թ. նոյեմբերի 1-ին իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում շահագործվող ավտոբենզալցակայանում դեռևս առկա են հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։

Վերահսկողություն է իրականացվել  նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում «ՎԱՀ-ՎԱՍ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ)՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։

Ընկերությունում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերված հրդեհային անվտանգության բնագավառի խախտումների վերացման համար տրվել են կարգադրագրեր, որոնց պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, խախտումները չեն վերացվել։

Հաշվի առնելով վերոնշյալ հասցեներում արձանագրված խախտումները՝ հաստատվել է, որ և՛ ավտոբենզալցակայանի, և՛ ավտոգազալիցքավորման ճնշակայանի  հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում մարդկանց անվտանգության համար, ուստի Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ անհապաղ դադարեցնել  Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գտնվող ավտոբենզալցակայանի և Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում՝ «ՎԱՀ-ՎԱՍ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը՝ մինչև համապատասխան  խախտումների վերացումը։

 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930