Հոկտեմբերի 30-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում կյանք հայրենիքին տված հերոս Արտակ Սարգսյանի հուշ-երեկոն, որի ընթացքում տեղի ունեցավ նաև հերոսի մասին պատմող «որ չկորչի պատերազմում» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակը հերոսի քույրն է` Աննա Սարգսյանը: Վիպակի գործողությունները ներառում են հերոսի ողջ կյանքը` սկսած մանկությունից` մինչև այն օրը, երբ թշնամու արձակած արկը խլեց 19-ամյա հերոսի կյանքը:
Հեղինակը` Արտակի քույրը, գրքի ստեղծման գաղափարի մասին պատմում է. «Սա իմ առաջին հեղինակային վիպակն է, և կարծում եմ` ոչ վերջինը: Եղբորս զոհվելու բոթը իմանալու օրվանից շատ աղոտ կերպով մի քանի պատկեր եմ հիշում: Մորս կողքին նստած էի, երբ խոստացա Արտակի մասին գիրք և Արտակ նվիրել նրան: Առաջինն արեցի, այս տիեզերական մարդու մասին վիպակն արդեն իրականություն է: Մենք մեր ձեռքերի մեջ տիեզերքն ենք կրում: Ես ցանկանում եմ, որ այս գիրքը դառնա կյանքի դասագիրք, որով կարելի է սովորել ազնիվ մարդ լինելու և բարձրագույն արժեքները կրելու արվեստը: Արտակն, արդարության մարտիկ լինելով, հավատարիմ մնաց իր տեսակին մինչև վերջին պահը: Մեզնից յուրաքանչյուրը նույն կերպ պիտի անի ամեն հնարավոր բան, որ նրա անունը չկորչի պատերազմում»:
Գրքի շապիկին Արտակի պատկերն է, որի հեղինակը Ռաֆիկ Խաչատրյանն է` հերոսի մարտական ընկերը:
Կարդացեք նաև
Գիրքը յուրօրինակ դիպված է` համեմված հիշողություններով, հիմնված իրական փաստերի, հերոս Արտակի մարտական ընկերների հուշերի վրա:
Գիրքը վաճառվում է, շուտով կլինի նաև գրախանութներում:
Մամուլի հաղորդագրություն