Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից լուծումները առավել քան պահանջած են` հատկապես կանաչ միջավայր ձևավորելու հարցում. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում

Նոյեմբեր 02,2022 18:52

Կանաչապատման ոլորտում Երևանի բարեփոխումների մասին Դավիթ Խաժակյանի ելույթը ԵԽ Կոնգրեսում

Հարգելի գործընկերներ,
թեման անչափ կարևոր է և բազմակողմ։ Աշխարհում խելացի քաղաքների փորձը շատ հարուստ է և վերաբերում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների։ Ինչպես գիտեք այս տարվա հուլիս ամսին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան ճանաչել է մաքուր, առողջ և կայուն միջավայրի իրավունքը որպես մարդու իրավունք, ինչը կարծում եմ շատ կոնկրետ պարտավորություններ է առաջացնում քաղաքային իշխանությունների մոտ։

Այս կոնտեքստում կարող ենք պնդել, որ խելացի քաղաքներում ժամանակակից լուծումները առավել քան պահանջած են` հատկապես կանաչ միջավայր ձևավորելու հարցում։
Որպես Երևանի ավագանու անդամ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել որոշ բարեփոխումներ, որոնք մենք նախաձեռնել ենք վերջին ժամանակահատվածում։ Առաջինը կցանկանայի նշել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնության մասին, որը վերաբերում է կանաչ տարածքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների թվայնացմանը։

Այս ծրագրի նպատակն է քարտեզագրել և գույքագրել բոլոր այն հանրային տարածքները, որոնք սպասարկվում են Երևան քաղաքի կանաչապատման ծառայության կողմից։

Քարտեզագրումը իրականացվում է ժամանակակից GNSS ընդունիչների միջոցով և հնարավորություն է տալիս ճշգրիտ պատկեր կազմելու կանաչապատ տարածքների տեղակայման վերաբերյալ։

Ծրագրի կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև տվյալների բազայի ստեղծումը, որը կմիավորի իրական և ճշգրիտ քարտեզները այդ հողակտորների վրա առկա կանաչ զանգվածի վերաբերյալ տվյալների հետ։ Սա նշանակում է, որ մենք յուրաքանչյուր ծառի և թփի մասին կունենանք էլեկտրոնային տվյալներ, որոնք մեզ կներկայացնեն տեղեկատվություն տնկման տարեթվից մինչև վերջինիս խնամքի իրականացում։

Որպես Երևանի ավագանու անդամ ես շատ եմ կարևորում այս նախաձեռնության իրագործումը և դիմում եմ գործընկերներիս, ովքեր իրենց քաղաքներում առնչվել են նման բարեփոխման հետ։ Մենք շատ կարևորում ենք Ձեր երկրների փորձառությունը այս հարցում և եթե կլինեն հետաքրքրված կողմեր, ուրախ կլինենք լսել դիտարկումներ և ներկայացնել Երևանի կողմից մշակված համակարգի առանձնահատկությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930