Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ

Նոյեմբեր 02,2022 18:48

2023թ. պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)-ին կհատկացվի 1 միլիարդ 376 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի շրջանակներում:

Խորհրդարանում ներկայացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։

Ներկայացված ֆինանսական միջոցներն ուղղված են 4 հիմնական միջոցառումների կատարմանը՝

1․ԿԸՀ գործունեության ապահովման և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիթորինգի
ծառայություններին ուղղվելու է 457 միլիոն դրամ,

2․Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպմանը՝ շուրջ 59 միլիոն դրամ,

3․ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը՝ շուրջ 7 միլիոն դրամ,

4․Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանը՝ 853 միլիոն դրամ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովմանն ուղղված բյուջետային միջոցների տարբերությունը 2022-ի համեմատությամբ 75 միլիոն դրամ է, որից աշխատավարձին ուղղվող գումարը 61 միլիոն դրամ է, ընթացիկ ծախսերին՝ 14 միլիոն դրամ։ Աշխատավարձի ֆոնդի ավելացումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 14-ին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով:

ԿԸՀ փոխնախագահը հայտնեց, որ հաջորդող տարում ՏԻՄ ընտրություններ անցկացվելու են Արարատ մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում․ այնտեղ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են սպասվում։

Վերին Դվին համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ, իսկ Արզնի համայնքում՝ միայն համայնքի ղեկավարի ընտրություն։ Նշված ընտրությունների անցկացման համար կկազմավորվեն 3 ընտրական տեղամասեր և համապատասխանաբար կձևավորվեն 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումը իրականացվեն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։

Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպվելու և անցկացվելու են ԿԸՀ-ի 10 ԸԸՀ-ների և մոտ 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930