«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեմ է Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կնքելուն: Ավելին, Արարատ Միրզոյանը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան չի հերքել մեր տեղեկությունները։
Այսպիսով՝ «Փաստինֆո»-ն դեռևս հոկտեմբերի 10-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով Արարատ Միրզոյանին պատասխանել հետևյալ հարցերին՝
1.2020 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարել եք՝ «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»: Արդյոք հիմա ևս շարունակում եք մնալ այս կարծիքին: Եթե՝ ոչ, ապա՝ խնդրում ենք ասել, թե ինչով է պայմանավորված կարծիքի փոփոխությունը:
2.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ, ըստ էության, Հայաստանն այլևս չի հաջողելու ԼՂ հարցի՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լուծման հարցում, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ խոսել Արցախի հիմնախնդրի մասին ուստի Արցախի ճակատագիրը մնում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների ձևաչափին: Դուք, որպես Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը ղեկավարող անձ՝ կիսում եք այս դիրքորոշումը
Կարդացեք նաև
- Այսօր իրատեսական համարում եք Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով բանակցությունների վարումը ՝ նկատի ունենալով Ալիևի հայտարարությունն առ այն, թե «Ղարաբաղի բնակիչներն իրենց են ու իրենք կորոշեն՝ ինչպես խոսեն նրանց հետ»
4.2020թ-ի նոյեմբերին դուք արդյո՞ք համակարծիք եղել եք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթի կետերին, թե ոչ։
Եւս մեկ՝ 5-րդ հարցով խնդրել էինք Արարատ Միրզոյանին հաստատել կամ հերքել մեր տեղեկությունն առ այն, որ վերջին քննարկումների ժամանակ դեմ է եղել Ադրբեջանի հետ համապարփակ առաջարկվող պայմանագրի ստորագրմանը:
ԱԳՆ-ից ստացված պատասխանում Արարատ Միրզոյանը չի հերքել մեր տեղեկությունները, իսկ մյուս հարցերի պարագայում տվել է խուսանավող պատասխան. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի, ինչպես նաև այլ խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումները ամբողջությամբ արտացոլված են դրանց արդյունքում հրապարակված ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններում, ելույթներում և մեկնաբանություններում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում