Ռուսաստանն օգտագործում է «երթուղի» եզրը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան «Անադոլու» գործակալության հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպմանն ուղղված ջանքերի մասին:
«Մենք օգտագործում ենք «երթուղի» եզրը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ համապատասխան աշխատանքը կշարունակվի երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ