Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տեղը չի, ՀԱՊԿ-ը Հայաստանին թողել է մեն-մենակ․ Մելքոնյան. «Ա1+»

Նոյեմբեր 02,2022 17:32

 «Ա1+». «Լուկաշենկոն մի ժամանակ ասում էր՝ հայերը ուր պիտի գնան․․․ ես, լուրջ չեմ համարում իրան, որովհետև ինքը իր երկրում ընդունված ղեկավար չի, և բելառուս ժողովուրդը ատում է իրեն և ինքը, որ ասում են՝ գնում ուրիշ թաղից տղա են բերում կռվի ժամանակ, ինքը իր ժողովրդի վրա «տղա տարավ»՝ Ռուսաստանին տարավ, որ իր դիրքերը ամրացներ։ Նմանատիպ ղեկավարի խոսալը մենք պետք է արհամարհենք, ոչ էլ լսելու տանք»։ Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերին։

Պատգամավորը նշում է, որ ՀԱՊԿ-ի գործելաոճը շատ անհանգստացնող է․ «Մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տեղը չի, ՀԱՊԿ-ը Հայաստանին թողել է մեն-մենակ, ՀԱՊԿ-ը դիտորդներ է ուզում ուղարկի, ես չեմ հասկանում, թե դիտորդները պետք է գան ու ի՞նչ անեն»։

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ Մելքոնյանը նշեց․ «Սոչիում մենք տեսանք, թե ինչ եղավ։ Արցախի հետ կապված ոչինչ չասացին։ Իրանց մի կետը կար, որ պետք է Արցախի հարցը սառեցվեր և երկարաձգվեր, դա չեղավ, բոլոր հարցերը, ինչ վերաբերվում է Արցախին, մնացին անորոշ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930