Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն ավելի ըմբռնումով և ճկունությամբ է վերաբերվում ԼՂ-ի կարգավիճակի հարցին, քան եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն». Ֆեոդոր Վոյտոլովսկի

Նոյեմբեր 02,2022 17:20

«Իմ կարծիքով՝ Ռուսաստանն ավելի ըմբռնումով և ճկունությամբ է վերաբերվում ԼՂ-ի կարգավիճակի հարցին, քան եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն՝ հասկանալով, որ այսպիսի միանշանակ որոշումը՝ ԼՂ հանրապետության անցումը Ադրբեջանի իրավասության ներքո, կնշանակի այդտեղից հայկական ծագմամբ բնակչության զանգվածային միգրացիա և ԼՂ հանրապետության դե ֆակտո ոչնչացում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց Է. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆեոդոր Վոյտոլովսկին՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այն հայտարարությունները, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին ռիսկեր չե՞ն պարունակում հակամարտության խաղաղ կարգավորում հարցում:

Նշենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բազայի վրա նոյեմբերի 1-2-ը Երևանում տեղի է ունենում «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա փորձագիտական նստաշրջանը՝ նվիրված Հարավային Կովկասի հրատապ խնդիրների վերլուծությանը։ Ֆեոդոր Վոյտոլովսկին ասաց՝ այս համաժողովի արդյունքում հանգել են այն եզրակացության, որ կա սուր անհրաժեշտություն և պակաս երկու երկրների փորձագիտական հանրույթների միջև համագործակցության առումով: Նաև տեղեկացրեց՝ սահմանել են մի շրջանակ, որը հետագա աշխատանքի կաղապարը կլինի, ինչպես նաև հստակեցրել են քննարկվող խնդիրների շրջանակը:

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը՝ ԼՂՀ կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին և այն դիտարկմանը Սոչիի հայտարարությունում չեն ներառվել մի շարք կարևոր խնդիրներ, անորոշ է ռուս խաղաղապահների ժամկետի հարցը, քանի որ սահմանված ժամկետին շուրջ երկու տարի է մնացել, Ֆեոդոր Վոյտոլովսկին ասաց. «Եթե մենք նայենք եվրոպական, ամերիկյան առաջարկները, ապա դրանք հիմնականում մի արձանագրում են անում ԼՂ կարգավիճակի հետ կապված՝ Ադրբեջանի իրավասություն և չճանաչված ԼՂ հանրապետության դե ֆակտո լուծարում: ՌԴ-ն կարգավիճակի հարցին ավելի ըմբռնումով է մոտենում՝ հասկանալով, որ այսպիսի միանշանակ որոշումը տալը՝ ԼՂ հանրապետության անցումը Ադրբեջանի իրավասության ներքո, կնշանակի այդտեղից հայկական ծագմամբ բնակչության մասսայական միգրացիա և այդ չճանաչված, բայց տարիներ շարունակ իր գոյության համար պայքարող հանրապետության դե ֆակտո ոչնչացում: Սա նաև մեծ ազդեցություն կունենա ՀՀ ներքաղաքական կյանքում և ՀՀ-ի հետագա զարգացման վրա: Արագ լուծումը ԼՂ-ի անցումն է Ադրբեջանի իրավասության ներքո: Այս ուղին ՌԴ համար ընդունելի չէ: Մյուս ուղին ավելի բարդ է, պահանջում է քրտնաջան աշխատանք, որին հարում է ռուսական կողմը, որը պահանջում է և որի համար առաջնահերթություն է ԼՂ-ում ապրող բնակչության անվտանգությունը: Այս տարբերակն ավելի մոտ է ՌԴ-ի և ՀՀ-ի պատկերացումներին, և իմ կարծիքով՝ ժամանակ է պահանջում: Ընդհանրապես, երբ առաջարկում են նման սառեցված հակամարտությունների արագ լուծումներ, դրանից պետք է զգուշանալ»:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների ժամկետին և հետագա ճակատագրին՝ Ֆեոդոր Վոյտոլովսկին ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ, որ խաղաղապահների առաքելության ժամկետը կարող է ևս հինգ տարի երկարացվել: Այս ժամկետին դեռ ժամանակ կա, և շատ բան կարելի է այդ ընթացքում անել ու պայմանավորվել: Խաղաղապահների առաքելության ավարտի համար բոլոր կողմերից լուրջ առարկություններ են պետք: Բայց նվազագույնը երկու կողմերի մոտ ծանրակշիռ պատճառներ կան, որ ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930