Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարգավորման ռուսական տարբերակը պարզապես միֆ է». Սոչիի հանդիպումից հետո եզրակացրել է «Թուրան»-ը

Նոյեմբեր 02,2022 17:04

«Ազատություն». Հաջողվե՞ց արդյոք Կրեմլին կարգավորման հարցում խլել Արևմուտքի նախաձեռնությունը: «Դատելով համեստ արդյունքից՝ դա տեղի չունեցավ: Մոսկվան չկարողացավ Երևանին համոզել, որ կարող է հայերի համար ավելին անել, քան՝ Արևմուտքը», – գրում է «Թուրան»-ի մեկնաբանը՝ նման կարծիք ձևավորելու համար համեմատելով Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը եռակողմ հանդիպումից հետո Պուտինի ելույթի հետ:

«Փաշինյանի բարձրացրած ոչ մի հարցի Պուտինը դրական պատասխան չտվեց: Դա նշանակում է, որ կարգավորման այսպես կոչված «ռուսական տարբերակը» պարզապես միֆ է:

Սոչիում երեք երկրների առաջնորդների հանդիպումն ամենաերկարատևն էր, որ երբևէ նրանք ունեցել էին, և ամենաանարդյունավետը», – արձանագրում է ադրբեջանական լրատվական գործակալության խմբագրականը:

«Հետաքրքիր է, որ ամեն ինչից հետո, երբ արդեն գիշերն ընկել էր, նրանք երեքով դեռ ընթրել են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը որոշել են չբաժանվել բանակցություններից հետո», – գրում է «Կոմերսանտ»-ը և փակագծերում հավելում՝ «չնայած կարող էին»:

Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930