Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել Սոչիի գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
«Դրանք ոչ թե պատվիրակությունների բանակցություններ էին, այլ երեք նախարարների դեմ առ դեմ զրույց, շփումներ: Զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք ընթացել էին նրանց առաջնորդների միջև», -ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ