Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը կխաղա Նովակ Ջոկովիչի հետ

Նոյեմբեր 02,2022 15:37

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում մեկնարկած ATP Rolex Paris Masters մրցաշարի երկրորդ շրջանում 6:3, 4:6, 6:4 հաշվով առավելության է հասել Շվեյցարիան ներկայացնող Մարկ-Անդրեա Հուսլերի նկատմամբ եւ անցել 1/8 եզրափակիչ: Դիմակայությունը տեւել է գրեթե երկու ժամ:

Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի յոթերորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որն իր հերթին պայքարից դուրս է թողել ամերիկացի Մաքսիմ Կրեսսիին:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 5 մլն. 415 հազ. 410 եվրո է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930