Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ներն իրենք իրենց պետք է հարց տան»․ Արայիկ Հարությունյանը «մեղքը գցեց» լրագրողների վրա

Նոյեմբեր 02,2022 15:33

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում չհամաձայնեց նկատառմանը, որ Նիկոլ Փաշինյանի կապը ժողովրդի, ԶԼՄ-ների հետ խզվել է, որ ՔՊ-ն իր միջոցառումները լրագրողների համար հասանելի ձեւով չի իրականացնում։ «Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ։ Ձեւը եւ ոճը գուցե տվյալ ժամանակի համար որոշի կառավարությունը, բայց ինչպես նախկինում, հիմա էլ, ապագայում էլ ԶԼՄ-ները ղեկավարության հետ շփվելու սահմանափակում չեն ունեցել եւ չեն ունենա։ Դրա լավագույն ապացույցն այն ինդեքսներն են, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը ՀՀ-ում։ Զգալի բարելավում ունենք»,-կարծիք հայտնեց Արայիկ Հարությունյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ ԱԺ նիստերի օրերին սահմանափակ է լրագրողների տեղաշարժը, իսկ վարչապետի հետ հարցազրույց անելու հնարավորություն չկա, Արայիկ Հարությունյանն ասաց․ «Կարծում եմ՝ ԶԼՄ-ներն իրենք իրենց պետք է հարց տան, թե ինչու է այդպես եղել եւ այլ տեղերում փնտրեն պատասխաններ, բայց ժամանակ առ ժամանակ ցանկացած հարց կարող եք տալ»։

Լրագրողները հակադարձեցին, որ անգամ առցանց հարցազրույցների ժամանակ Նիկոլ Փաշինյանին հղված հարցերը երբեմն չեն հնչում կամ խմբագրված են հնչում։ «Կփորձեմ եւս մեկ անգամ անդրադառնալ ասուլիսներին։ Կարծում եմ՝ ապագայում նման առիթներ շատ կունենաք»,-արձագանքեց Արայիկ Հարությունյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930