Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա սահման»․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 02,2022 14:33

«Վերջին իրադարձությունների առումով կարեւոր եմ համարում, որ միջազգային հարթակներում մեզ հաջողվում է… այն դիրքորոշումը, որն արձանագրել ենք 2020թ․-ին, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա սահման եւ այն արձանագրված է 1991թ-ի Ալմա Աթայի հռչակագրով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ կարեւոր նրբություն է։ Կա սահման։ Եթե չկա, չկա նաեւ ագրեսիայի փաստ։ Սոչիում եւ Պրահայում արձանագրվել է սահմանի առկայությունը եւ դրանով արձանագրվել է ագրեսիայի փաստը՝ սրանից բխող միջազգային արձագանքներով։ Օրինակ, Պրահայի արդյունքներով ԵՄ դիտորդների գործուղումը Երեւան հնարավոր դարձավ միայն նրանից հետո, երբ արձանագրվեց 1991թ․-ի սահմանը։ Այլապես եվրոպացիների մոտ հարց կառաջանար՝ եթե չկա սահման, գալու ենք ի՞նչը դիտենք»,-հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930