Լրահոս
Օրվա լրահոսը

Բադասյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

Նոյեմբեր 02,2022 13:23

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են PSMP ծրագրերի շրջանակում, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում, իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև առաջիկա բարեփոխումների ուղղությունները:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Կոմիտեին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ առաջարկվող ուղղություններով տարվող աշխատանքներն արդյունավետ իրագործելու համար։ Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Միասնական մաքսային հաշվի համակարգի, Հարկ վճարողի անձնական հաշվի քարտի նոր համակարգի, Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի մշակման և ներդրման գործում:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Համաշխարհային բանկի և Պետական եկամուտների կոմիտեի միջև երկարամյա համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930