Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսը ՀԱՊԿ-ը բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության. Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբեր 02,2022 14:04

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին, Արցախի ճակատագրին.

«ՀԱՊԿ-ն իր անդամների համար ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն: Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նրանք դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, բայց նաև Չմիացած երկրների շարժման (120 զարգացող երկրների ֆորում, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն. «Առավոտ») անդամներ են։ Ինչպիսի կատակ»:

Ապա Մնացականյանը հավելել է. «Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են նրանով, որ նա փորձում է այլոց քաշել իր մակարդակին և փորձով «կծել» նրանց: Իհարկե, նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվե՛ք»:

Մեկ այլ գրառմամբ ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է. «Փաստը մնում է փաստ՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից: Ցանկացած խաղաղ բանակցություն՝ առանց նախապես անդրադառնալու Հայաստանի անհապաղ և լիակատար ապաօկուպացմանը, խաղաղության ծաղր է»։

Զոհրաբ Մնացականյանի 4-րդ գրառումը. «Արցախը դիտարկելը՝ առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, գոյաբանական սպառնալիքին անդրադառնալու, նախերգանքն է այն զանգվածային հանցագործություններին օժանդակման և աջակցման ակտի, որն Ադրբեջանը պատրաստ է իրականացնել։ Նրանք առատ նախազգուշական նշաններ են տվել նման միտումների համար»:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930