Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Հաղթահարված համարենք համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական դժվարությունները»

Նոյեմբեր 02,2022 12:55

«Տնտեսությունն, այսօր, ըստ էության, բում է ապրում։ Հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 14,1% է։ Սա շատ կարեւոր ցուցանիշ է։ Կարեւոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որ այս տարվա արդյունքներով հաղթահարված համարենք 2020թ․-ի համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական դժվարությունները եւ վերականգնենք տնտեսական զարգացման տեմպը»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն, զուտ տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք եւ այն կիրացնենք՝ վերադառնալու 2019թ․-ի տեմպին։ Շատ կարեւոր է նաեւ գնահատել այս տնտեսական ցուցանիշը, որովհետեւ առիթ ունեցել եմ ասելու, որ ոմանք քաղաքական, ոմանք էլ ոչ քաղաքական նկատառումներով, բայց ասում են՝ ի՞նչ կապ ունի կառավարությունն այս տնտեսական հաջողության եւ աճի հետ։ Կառավարությունների մեծ դերն այն է, որ երկիրն առավելագույնս պատրաստ լինի դիմակայել դժվարություններին»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր քաղում ենք պտուղները մենաշնորհների վերացման, օլիգարխիայի վերացման, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովման, համակարգային կոռուպցիայի հաղթահարման։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Սուտը՝ որպես երկիրը քանդելով իշխանության մնալու ճշմարիտ ուղի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930