Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերջին զարգացումները։
Թուրքիան շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին «Վալդայ» ակումբի հավաքի ժամանակ ունեցած ելույթում «Թուրքիայի և իր մասին անկեղծ խոսքերի համար»։
Իսկ Կրեմլից արված հաղորդագրության մեջ նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները: Այս մասին, սակայն, չի հիշատակվում թուրքական կողմի հաղորդագրության մեջ: