Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր ինովացիոն լուծում

Նոյեմբեր 02,2022 12:25

Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր ինովացիոն լուծում, որը NFC հնարավորությամբ անդրոիդ հեռախոսը վերածում է անկանխիկ վճարումներ ընդունող POS տերմինալի։ Բանկի Acba SoftPOS հավելվածը վճարումներ է ընդունում ArCa, Visa, Master, AMEX, MIR վճարային անհպում քարտերով, ինչպես նաև սմարթ հեռախոսներով և ժամացույցներով։ Իրավաբանական անձինք Acba SoftPOS հավելվածը կարող են ներբեռնել Google Play-ից. սմարթֆոնը պետք է ունենա NFC-ի հնարավորություն։

Տեխնոլոգիան «գրպանի գործիք» է՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար. օրինակ՝ առաքիչները մեծ սարքեր տեղափոխելու փոխարեն կկարողանան վճարում ընդունել միանգամից սմարթֆոնով։

«Acba SoftPOS հավելվածը ստեղծված է Tap to Phone տեխնոլոգիայի վրա և  թույլ է տալիս ընդամենը մի քանի հպումով անդրոիդ սմարթֆոնը վերածել վճարային տերմինալի։ Acba SoftPOS հավելվածի ներդրմամբ նպատակ ենք ունեցել լուծել բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները, մասնավորապես ռեստորանների, առաքման ծառայությունների, տաքսիների, վաճառակետերի՝ վճարումներ ընդունելու հնարավորությունը՝ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Այս տեխնոլոգիայի ներդրմամբ հնարավորություն ենք տալիս Հայաստանում զարգացնել և տարածել անկանխիկ վճարումները: Վերջինս հնարավորություններ է տալիս հասնել նաև մեր առջև դրված խնդիրների կատարմանը երկրի թվային տրանսֆորմացիայի շրջանակում»,- նշել է

Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

«Հավելվածն ունի բոլոր հնարավորությունները, ինչ ավանդական POS տերմինալները: Բանկը տրամադրում է անհատական օգտագործման գաղտնաբառ, որը մուտքագրելով հավելվածում՝ հեռախոսը պատրաստ կլինի վճարումներ ընդունելու»,- նշում է բանկի POS տերմինալների  սպասարկման բաժնի պետ Արտակ Թադևոսյանը:

Ակբա բանկը շարունակում է թվային վճարային գործիքների ներդրմամբ խթանել անկանխիկ գործարքների տարածումը Հայաստանում։ Արագ և հարմարավետ Acba SoftPOS-ը կնպաստի երկրում բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930