Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացում

Նոյեմբեր 02,2022 11:50

«Ազատություն». Միացյալ Նահանգներն առաջիկա ամիսներին կշարունակի ներգրավված մնալ՝ դյուրացնելու քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Երեկ կայացած ճեպազրույցում հարցին, թե իր տպավորությամբ՝ դեռ շահագրգռվա՞ծ են արդյոք երկու կողմերը մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում՝ նախօրեին Սոչիում կայացած բանակցություններից հետո, որտեղ բացի եռակողմ հայտարարությունից «այլ շոշափելի առաջընթաց չարձանագրվեց», և տեղ մնո՞ւմ է արդյոք Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը շարունակելու համար, Նեդ Փրայսն արձագանքել է. «Մենք այդ հանդիպման մասնակից չէինք և մենք չէ, որ պետք է խոսենք դրա մասին: Բայց ինչ վերաբերում է հարցի վերջին մասին՝ պետքարտուղար Բլինքենը բազմիցս է դա ընդգծել, այդ թվում՝ երբ նախաձեռնեց երկու արտգործնախարարներիմհանդիպումը Նյու Յորքում»:

«Մենք հավատարիմ ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, և այդ կայուն խաղաղությանը, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են», – շեշտել է Փրայսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված լինել գործընթացում նաև առաջիկա ամիսներին՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները, և դա կանի «երկկողմանի, գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով»։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930