Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթը կարճվել է․ Երվանդ Վարոսյան

Նոյեմբեր 02,2022 12:19

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևի կհիշեք, որ ընդդիմության փողոցային պայքարի թեժ պահին, այս տարվա մայիսի 21-ին, քննչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները խուզարկություն իրականացրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա բերման ենթարկեցին նրան։

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով, Արամ Գրիգորյանը կասկածվում էր քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով հավաքներին մասնակցելուն հակելու մեջ։ Զուգահեռաբար իշխանամերձ քարոզչամեքենան օրեր շարունակ ինչ-որ տեսանյութ էր տարածում, փորձելով հանրությանը ներկայացնել, թե իբր ընդդիմության հավաքներին մասնակցության համար գումարներ են բաժանվում։

Ամիսներ տևած քննության արդյունքում, սակայն, այսօր ստացանք քրեական վարույթը կարճելու մասին որոշումը` քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության պատճառաբանությամբ։

Արձանագրենք, որ ինչպես և սպասվում էր, պայթեց քաղաքական նպատակներով սանձազերծված հետապնդման տեսք ունեցող հերթական փուչիկը։ Հույս ունենք, որ նման փուչիկներ փչելու, պետական ռեսուրսները նեղ քաղաքական նպատակներով վատնելու սիրահարը վաղ թե ուշ պատասխան կտա նաև սրա համար։ Դա կդառնա այն երաշխիքներից մեկը, որ կզսպի ապագա իշխանավորներին քաղաքական նպատակներով իրավապահ մարմինները օգտագործելու գայթակղությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930