Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. Անցյալում ՔՊ-ի մոտ կար հեռահար գաղափարներ իրականացնելու ցանկություն, հիմա կա հակահայ ծրագրեր իրականացնելու անկաշկանդ պրակտիկա. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2022 10:54

Հարցազրույց ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ

Հոկտեմբերի 29-ին ՔՊ կուսակցության 6-րդ համագումարն էր,  նոր վարչություն ընտրվեց: Ոմանք զարմացան, որ վարչապետն ընտրվեց նախագահ: Որպես նախկին պատգամավոր՝ ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ որոշում է, եւ ի՞նչ կարծիքի եք վարչության նոր կազմի մասին:

– Իրականում այս ամենն ինձ համար նորություն չէ: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ էլ ինքն է վարչության նախագահը եղել, պարզապես` ստվերային: Նա երբեք էլ ոչ մեկին չի վստահել, բացի իր նեղ թիմից, իսկ ահա նեղ թիմն էլ վարչապետի հետ այժմ տարաձայնություններ ունի: Զարմանալի էր Սասուն Միքայելյանի հայտնվելը, որը տարաձայնությունների արդյունքում մի պահ հեռացել էր Փաշինյանից:

– 2018-ից մինչեւ մեր օրերը ի՞նչ է փոխվել ՔՊ կուսակցության կյանքում:

– Եթե անկեղծ լինեմ, նրանց գործողություններում գրեթե ոչինչ չի փոխվել, փոխվել են ընկալումները: Եթե նախկինում ասում էինք՝ անփորձ են, էս են, էն են, հիմա ասում ենք, որ դա ոչ մի կապ չունի, նրանք անկաշկանդ գործում են այնպես, ինչպես ցանկանում են: Անցյալում կար հեռահար գաղափարներ իրականացնելու ցանկություն, հիմա կա հակահայ ծրագրեր իրականացնելու անկաշկանդ պրակտիկա…

Հայաստանում ժամ առ ժամ աճում են հակառուսական տրամադրությունները, իսկ Արցախի ու արցախցու վերջին հույսը, կարծես, Ռուսաստանն է: Հայաստանն ու Արցախը չե՞ն հայտնվի հակադրության մեջ:

– Արցախցիների հույսը Ռուսաստանը չէ: Արցախցիներին ստիպում են, որ իրենց վերջին հույսը լինի Ռուսաստանը, սակայն նրանց վերջին հույսը հենց իրենք են: Արցախում Ռուսաստանի ներկայությունն ապահովվել է Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում: Այնպես չէ, որ ռուսները երկնքից են իջել: Նիկոլ Փաշինյանն է ստորագրել եւ ռուսին բերել, մտցրել Արցախ: Սա արհեստական ատելություն է, որը գեներացնում է հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ասի՝ արցախցիները չցանկացան, որ Հայաստանը մասնակցի բանակցային գործընթացներին: Սա իր հերթական մանիպուլյացիան է: Տարվում է սարսափելի հակաարցախյան քարոզչություն: Այդ տականքագույն մտածողություն ունեցողներն էլ հեշտությամբ տարածում են դա ու ապրում դրանով: Մենք տեսանք, թե Արցախի չլինելու արդյունքում ինչ եղավ նույն Սյունիքի եւ Ջերմուկի հետ, իսկ վաղը հայտնի չէ, թե այլ մարզերում ինչ կլինի: Երազում էին, թե երբ են ձերբազատվելու Արցախից, դե՝ ազատվեցին, թող «վայելեն»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930