Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը նոր անվանում ունի` Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Պարզվում է՝ այս տարվա գագաթնաժողովի ոչ միայն անվանումն էր նորություն, այլեւ նպատակն ու ընթացքն էին տարբերվում: Թեպետ սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է, թե սփյուռքի հայտնի գործիչներին անհատապես հրավերներ են ուղարկել, սակայն տպավորություն է, թե սա ոչ թե սփյուռքի համաժողով էր, այլ՝ ՔՊ-ի համակիրների հավաք: Անցյալում, երբ Հայաստանն ուներ սփյուռքի նախարարություն, ինչպե՞ս են համախմբել սփյուռքը, կազմակերպել դրամահավաքներ, համազգային համատեղ միջոցառումներ անցկացրել։ Ի՞նչ է փոխվել այժմ։ Զրուցել ենք ծագումով սփյուռքահայ, «Ազգ» օրաթերթի երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ:
– Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Դուք մասնակցո՞ւմ էիք, հրավեր ստացե՞լ էիք:
– Չեմ ստացել ոչ մի հրավեր, եթե ստանայի էլ, չէի գնա:
– Զարեհ Սինանյանն ասաց, որ անհատական հրավերներ են ուղարկել, այդ թվում` եկեղեցուն: Եկեղեցին մերժել է հրավերը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:
Կարդացեք նաև
– Եկեղեցին մերժել է, որովհետեւ չի եղել պատշաճ հրավեր: Վստահ եմ, որ կաթողիկոսին հեռախոսազանգի միջոցով են միայն հրավիրել գագաթնաժողովին: Սա է ամբողջ խնդիրը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: