Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Աստվածատուրյան Թերքոթ. «Մեկ օրում Բաքուն հայերի համար վերածվեց դժոխքի»

Նոյեմբեր 01,2022 23:59

Այսօր տեղի ունեցավ ամերիկահայ գրող, իրավապաշտպան եւ բարեգործ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է, հրատարակել է Newmag-ը:

Գիրքը 1988 թվականին Բաքվի ջարդերի ականատես 8-ամյա հայ աղջնակի օրագիրն է ամենադաժան վայրագությունների մասին, երբ Ադրբեջանում պատական մակարդակով կազմակերպված հայատյացության ահագնությունը սրբեց-տարավ մարդկային համակեցության մասին բոլոր միֆերը:

Աննա Աստվածատուրյան Թերքոթը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ծնողներն ամեն բան արել են, որպեսզի իր մանկությունը Բաքվում լինի լուսավոր, սակայն 1988 թվականին մեկ օրում ամեն բան փոխվեց եւ Բաքուն, որ կառուցել են հայերը, իր եւ հարյուր հազարավոր հայերի համար վերածվեց դժողքի: Իրենց ընտանիքը տեղափոխվեց Երեւան, իսկ երեք տարի անց` Միացյալ Նահանգներ:

Տիկին Աննան պատմեց, որ իրեն զարմացրել են ամերիկացիները, որոնք չեն իմացել ու չի էլ հետաքրքրել, թե որտեղից են հայտնվել այդ երկրում եւ ովքեր են եղել իրենց նախնիները:

Եվ իր համար սարսափելի է եղել, որ իր ապագա երեխաներն էլ գուցե կարող են չիմանալ, թե ինչ պատճառով է, որ իրենք հայտնվել Ամերիկայում: Նրա խոսքով, այս գիրքը գրվել է նաեւ հենց իր երեխաների, նրանց հասակակից հայ երիտասարդների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930