«Անցյալ տարի ձեր զեկուցման ժամանակ, երբ որ ես ասեցի պարոն Գեւորգյանին, որ 64 մլն տուգանքը ծիծաղելի ցածր թիվ է, հիմնավորեց, որ մենք ավելի շատ կանխարգելում ենք, քան տուգանում, բայց քանի որ այս տարի 600 մլն-ի եք հասել, նշանակում է ականջալուր եք եղել: Եթե մյուս տարի 6 մլրդ-ի հասնեք, կնշանակի աշխատում եք այդ ուղղությամբ»,- այսօր ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանին ասաց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ըստ նրա, անբարեխիղճ մրցակցության դեպքերը դեռ կան մեր երկրում, մասնավորապես, ձվի շուկայում:
Կարապետյանն ասաց, որ այս պահին վարույթ է հարուցվել սննդի առաքման ընկերության նկատմամբ, մասնավորապես, «Yandex»-ի: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրություններ անի ու պարզի՝ կա՞ գերիշխող դիրքի չարաշահում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ