Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի հանդիպումը չփակեց Բրյուսելի հովանու ներքո եվրոպական փաթեթը ստորագրելու հեռանկարը․ Տարասով. 168․am

Նոյեմբեր 01,2022 21:40

«Սոչիի եռակողմ բանակցությունները կազմակերպելով՝ ՌԴ-ն վերահաստատեց իր դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն հակամարտության նախկին բոլոր «հարցականները» պահպանվեցին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին, ընդունված եռակողմ հայտարարությանը։

Նա նշեց, որ գլխավորն այն էր, ինչ հայտարարեց ՌԴ նախագահ Պուտինը, որ նախապես մշակված տեքստից որոշ դրույթներ ստիպված են եղել դուրս բերել անհամաձայնությունների պատճառով, այսինքն՝ ռուսական առաջարկները հատկապես ԼՂ կարգավիճակի մասով չեն գոհացնում ադրբեջանական կողմին։

Սա, նրա խոսքով, կարող է դիտարկվել՝ որպես այդ անհամաձայնություններից մեկը կամ գուցե՝ միակը։

«Ինչպես հիշում ենք, օրերս «Վալդայ» դիսկուսիոն ակումբում ունեցած ելույթում ՌԴ նախագահը հստակ տարանջատում մտցրեց ռուսական ու վաշինգտոնյան կամ եվրոպական տարբերակի միջև, որը վերաբերում էր հենց Ղարաբաղի կարգավիճակին։ Ռուսական տարբերակում այդ հարցը կամ դրա քննարկումը հետաձգվում է։ Սակայն այս մասով, ինչպես երևում է, խնդիր կա և դժվար չէ ենթադրել, թե որ կողմում է խնդիրը»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարությունն ինքնին բացառիկ չէր իր բովանդակությամբ, այլ ենթադրում էր գործընթացի շարունակականություն, նոր լուծումներ փնտրելու պատրաստակամություն։

Սակայն, վերլուծաբանի տպավորությամբ, այս հանդիպումը նաև չփակեց Բրյուսելի հովանու ներքո եվրոպական փաթեթը ստորագրելու հեռանկարը։

Ըստ Տարասովի, ՌԴ-ն այդ «դուռը» բաց թողեց, հանդես գալով՝ որպես առաջատար միջնորդ, ՌԴ-ն չի բացառում, որ ինքը միակ միջնորդը չէ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930