Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգել եմ 180, ասում եմ՝ հարգելիս, երեխա է, կին է, դուրս կգան ու կէլեկտրահարվեն, ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել». Սերգեյ Բագրատյանի բողոքը

Նոյեմբեր 01,2022 20:35

Այսօր ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ մոնիտորինգ անո՞ւմ եք, այն ծառայությունները, որոնք դուք կարգավորում եք, գո՞հ ենք դրանցից քաղաքացիները. «Մասնավորապես, շատ են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները: Քաղաքացիների տեխնիկան ամբողջովին շարքից դուրս է գալիս ու բազմաթիվ բողոքներ ենք ստանում, թե ի՞նչ պիտի անենք: Արդյոք ընկերությունը պիտի փոխհատուցի դա, դատարան դիմելու ձեւը բոլորս գիտենք: Փաստաբանական ծառայություններին դիմելու փոխարեն թող պարզ ընթացակարգ լինի, եթե խափանման պատճառով է վնասը՝ փոխհատուցվի»:

Բաղրամյանը պատասխանեց. «Այդ հարցը պայմանագրային առումով կարգավորված է: Եթե ընկերությունն ընդունում է իր լարման շեղումները, իսկ լարման տատանումները 2021-ի վերջից գրանցվում են էլեկտրոնային տեսքով համակարգի միջոցով, փոխհատուցվում է: Եթե որեւէ վեճ չկա, մեխանիզմները դրված են: Իսկ եթե սպառողն ու մատակարար ընկերությունը վիճում են, հաջորդ քայլը պետք է լինի հանձնաժողովին դիմումը, ընդ որում, շուրջ 1300 դիմում-բողոք ենք ստացել, կա՛մ դիմի դատարան: Դիմում-բողոքների մեծ մասը գտնում է իր դրական լուծումը: Եթե օբյեկտիվորեն չի ապացուցվում, դիմում են դատարան»:

Բագրատյանն ասաց. «Ընդամենը մի քանի օր առաջ Պարոնյանի շենքերից մեկի հայաթում էլեկտրական վթար կար ու լարը գետնին անձրեւի տակ ճարճատյուններվ 4-5 ժամ սալյուտ էր տալիս: Մեր քաղաքացիները դիմել են ինձ, զանգում եմ 180, ասում եմ՝ խնդիր ունենք, իրենք ասում են՝ մենք չգիտենք դա ում է պատկանում, մենք ոչինչ չենք կարող անել: Ասում եմ՝ հարգելիս, հնարավոր է քաղաքացին՝ երեխա է, կին է, դուրս կգան ու կէլեկտրահարվեն, ասում են՝ մենք չգիտենք «Երքաղլլույսինն» է, թե ումն է, ոչինչ չենք կարող անել: Ի վերջո քաղաքացիներն իրենց միջոցներով վնասազերծեցին կաբելը, փառք Աստծո, զոհեր չունեցանք: Խնդրում եմ պատիժը խիստ լինի, որ մարդիկ  հասկանան՝ պատասխանատվություն ունեն»:

Բաղրամյանը պատասխանեց, որ իրենք պարտավոր էին վթարային խումբ ուղարկել: Կարճ միացումները կարող է «Երքաղլույսինն» է իրոք, որը քաղաքապետարանին է պատկանում, բայց պետք է վնասազերծեին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930