«Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ»,- այսօր նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Մասնավորապես, մեր տեղեկություններով, նման արտահայտություն արել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այս հաղորդագրությունը ԱԺ լրատվական ծառայությունը տարածել էր ԶԼՄ-ներին:
Բայց հետո նկատեցինք, որ խոսքի այդ սայթաքումը, անհաջող ձեւակերպումը փոխվել է ԱԺ կայքում՝ դառնալով այսպես. «Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները»:
ԱԺ լրատվականից Aravot.am-ին այս առնչությամբ պարզաբանեցին. «Նյութի հրապարակումից հետո խմբակցությունից կապվել են լրատվական վարչության հետ ու խնդրել տեքստային խմբագրում անել: Մի բառի փոփոխություն է եղել, որը սխալ է օգտագործվել պատգամավորի կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ