Aravot.am-ի տեղեկություններով, ս/թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն ստացվել է գրություն եւ կից ձայնագրություն, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի բնակիչ Ա. Թ.-ն զանգահարել է կառավարության թեժ գիծ եւ պատասխանած օպերատորին հայտնել, որ այնտեղ պահարանի տակ ռումբ է տեղադրված:
Իրականացված ստուգումներով պարզվել է, որ Ա. Թ.-ի արարքին կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ լուրեր տարածելը) նախատեսված առերեւույթ հանցակազմին համապատասխան նախնական իրավական գնահատական:
Առերեւույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ