«Ազատություն». Ռուսաստանցի ակտիվիստ Արշակ Մակիչյանը դատարանի որոշմամբ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։
Մակիչյանն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնելով, որ քաղաքացիությունից զրկվել են նաև իր ընտանիքի երեք անդամները՝ հայրն ու երկու եղբայրները։ Նրանք այլ երկրների քաղաքացիություն չունեն։
Դատարանը վճռել է, որ Մակիչյանները օրենքի խախտումներով են ռուսական անձնագրեր ստացել։
Ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստը, որը վերջին շրջանում բազմաթիվ բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, պնդում է, որ դատարանի որոշումը կապված է իր քաղաքացիական դիրքորոշման հետ։
Լուսինե Մուսայելյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: