Ռուսաստանի Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել՝ նպատակ ունենալով գործարկել եռակողմ միջխորհրդարանական շփումներ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար: Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը:
«Երեկվա համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները շեշտադրում էին, ի թիվս այլնի, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ մտավորականության, փորձագիտական հանրության և կրոնական առաջնորդների ներկայացուցիչների միջև Ռուսաստանի աջակցությամբ երկխոսության շարունակության համար, իսկ նման եռակողմ միջխորհրդարանական շփումների գործարկումը նպատակ ունի ամրապնդել վստահությունը երկու երկրների ժողովուրդների միջև:
Նկատի ունենք գործարկել երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմներ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ առաջադրանքի կատարման համար: Համապատասխան խորհրդակցություններ Դաշնային խորհրդի գծով արդեն սկսվել են» ,- գրել է Կոսաչովն իր տելեգրամյան ալիքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ