Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Նոյեմբեր 01,2022 16:34

Հայ-Ռուսական համալսարանում նոյեմբերի 1-ին «Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի գերծանր տարրերի բացահայտում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել մեծանուն ֆիզիկոս, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՀՌՀ-ի Պատվո շքանշանի դափնեկիր Յուրի Հովհաննիսյանը:

«Նա մեր ուժի, ինտելեկտի, ակադեմիականության մարմնացումն է։ Դա այն ուժն է, որը մեզ անպայման թույլ կտա առաջատար դառնալ բոլոր այն ուղղություններում, որում մենք կանք։ Եվ, իհարկե, մեր խորը հարգանքը և ակնածանքն ենք բերում ձեզ՝ ցանկանալով բեղմնավոր հետագա բազմատարյան աշխատանք, գործ և գործունեություն»,- իր ողջույնի խոսքում նշել է ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։

Դասախոսությունից հետո տեղի է ունեցել նաև Յուրի Հովհաննիսյանին ՀՌՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։

Նշենք, որ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի աղյուսակի 118-րդ քիմիական տարրն ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի «օգանեսոն» է անվանել։ Նա ատոմային միջուկի փորձարարական ֆիզիկայի, Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հատկությունների հետազոտման, լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի և տեխնիկայի, նանոտեխնոլոգիաներում արագացված ծանր իոնների կիրառման մասնագետ է։

 ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930