Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Բոլորիս համար հասկանալի է, որ օր առաջ պետք է փոխել բանակցողին

Նոյեմբեր 01,2022 15:48

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Կապիտուլյացիայի անկասելի հաղթարշավը

Սոչիի հանդիպումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ խաղաղություն թիվ մեկ թշնամին թուրք-ադրբեջանական տանդեմն է՝ Ալիևի կերպարով։

Ուղղակի Ալիևը, հաղթողի իր կարգավիճակն ու պրոֆեսիոնայ դիվանագետի հմտություններն օգտագործելով, կարողանում է միջազգային կառույցներին ու դաշնակիցներին ներկայանալ որպես խաղաղության աղավնի։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանագիրը շարունակական ընթացք և կործանարար հետևանքներ կշարունակի ունենալ, քանի դեռ կապիտուլյացիա ստորագրողն իր քաղաքական ու դիվանագիտական բացառիկ տգիտությամբ շարունակելու է «պաշտպանել» մեր պետության շահերը։

Միջազգային պրակտիկայում հայտնի չէ նման դեպք, որ խայտառակ պարտության հեղինակը շարունակի բանակցել քաղաքականապես, դիվանագիտորեն, բարոյապես, ինչու ոչ՝ նաև տղամարդկայնորեն իրեն ոչնչացրած թշնամու հետ և դրական որևէ ակնկալիք ունենալ։ Բոլորիս համար հասկանալի է, որ օր առաջ պետք է փոխել բանակցողին։ Իսկ իշխանատենչ հրեշին հեռացնելու միակ ճանապարհը պարտադրելն է՝ համազգային ընդվզումը։

Նրա գոյությունը մեր պետության նկատմամբ կապիտուլյացիայի հաղթարշավի գլխավոր նախապայմանն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930