Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներից չորսը առանձին գործիքների վրա հաղթահարել են որակավորման փուլի արգելքը եւ անցել են եզրափակիչ:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկում 14.900 միավորով եզրափակիչ փուլ անցել է առաջին տեղով:
Մեր ամենափորձառու մասնակիցը՝ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, նժույգթափերում ցույց է տվել 14.700 արդյունք, ինչը եզրափակչից առաջ հինգերորդ արդյունքն է:
Հայաստանը օղակներով վարժությունում եզրափակչում ունի երկու մասնակից՝ Վահագն Դավթյանը (14,566 միավոր) եւ Արթուր Ավետիսյանը (14.466):
Կարդացեք նաև
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր հինգերորդ մասնակցին՝ Գագիկ Խաչիկյանին, որ հանդես էր գալիս բազմամարտում, 74.631 միավորով չի հաջողվել անցնել եզրափակիչ:
Առանձին գործիքների վրա մեդալների համար պայքարը կայանալու է նոյեմբերի 5-ին եւ 6-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ