ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրանում հանդիպել եմ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։
📍Հանդիպման ժամանակ քննարկվել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
🔹️Մասնավորապես կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։
Կարդացեք նաև
🔹️Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։
🔹️Անդրադարձել եմ նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։
🔹️Կարևորել ենք ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։