Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի բան էլ ՀԱՊԿ-ին է պետք այնտեղ ներքաշել: Կարծես թե էլ անելու բան չկա»․ Լուկաշենկոն Զասի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Նոյեմբեր 01,2022 13:54

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Զասի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության և դրանում Ռուսաստանի ու ՀԱՊԿ դերակատարության մասին:

«Պատերազմն ավարտվել է… Կողմերը որոշել են, որ իրենց, կոպիտ ասած, միջնորդ է պետք: Դա նորմա է, կլասիկա: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմել են Ռուսաստանին, Ռուսաստանն այնտեղ իր մարդկանց է ուղարկել: Հիշում ենք՝ ինչպես էին թռչում ինքնաթիռները: Ռուս սահմանապահները, ինչպես ասաց Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում: Ե՛վ Թուրքիայի հետ, և՛ Իրանի, և՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև և այլն: Է՞լ ինչ է պետք: Թող այդ ուղղությամբ էլ աշխատեն»,- ասել է Լուկաշենկոն:

«Որոշակի խաղ է գնում: Ես հասկանում եմ՝ ինչ խաղ: Ինչո՞ւ են այնտեղ ներքաշել Եվրամիությանը: Ինչո՞ւ են այնտեղ քաշում ԵԱՀԿ-ին: Հասկանալի է, թե ինչու: Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն կան միջնորդներ: Մի բան էլ ՀԱՊԿ-ին է պետք այնտեղ ներքաշել: Կարծես թե էլ անելու բան չկա»,- ասել է Լուկաշենկոն:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակին՝ Լուկաշենկոն ասել է. «Ամեն դեպքում դու ինքդ այնտեղ եղել ես, տեսել ես՝ ինչ է տեղի ունենում: Միացյալ շտաբի պետն էլ է այնտեղ աշխատել: Ոնց էլ չլինի՝ նրանք մասնագետներ են: Օրինակ, երբ առաջարկվում էր այնտեղ ուղարկել ՀԱՊԿ առաքելություն, ես մտածեցի՝ իսկ Զասից ուժեղ էլի՞ մարդիկ ունենք մենք այստեղ, իսկ Բելառուսի՞ց: Ինչ է, նրանք ավելի լա՞վ գլուխ կհանեն: Սա չեմ ասում նրա համար, որ ուզում եմ քեզ գովել: Դուք ներքաշված եք այս գործընթացում, դուք տեսնում եք՝ ինչ է այնտեղ տեղի ունենում: Ուրեմն հետևեք և զեկուցեք: Իմաստը ո՞րն է այնտեղ ինչ-որ էլի դիտորդներ ուղարկել Բելառուսից, Ռուսաստանից և այլ տեղերից»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930