«Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով» ցուցահանդեսի բացումը Վարշավայի համալսարանական գրադարանում Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանի՝ «Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն:
Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի և տարածաշրջանի պատմության վկայություն հանդիսացող, համաշխարհային կարևորություն ունեցող տարբեր ժամանակաշրջանների քարտեզներ:
Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Վարշավայի համալսարանի գրադարանի փոխտնօրեն Կատարժինա Շլասկան և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանը։
Այնուհետև Ռ. Գալիչյանը ներկաներին ներկայացրեց ցուհանադեսը և հանդես եկավ փոքրիկ դասախոսությամբ Հայաստանի պատմության մասին։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի բացման հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին նույն վայրում քարտեզագետ Գալիչյանը հանդես եկավ մեկ ժամանոց դասախոսությամբ՝ “Border of Armenia during 2600 years of history” խորագրով։
Ցուցահանդեսը և դասախոսությունը կազմակերպվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանության, Լեհ-Հայկական հիմնադրամի, Վարշավայի համալսարանական գրադարանի հետ համատեղ։
Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 4-ը։
Մամուլի հաղորդագրություն