Արևմուտքն իր քաղաքականությունը վարում է այնպես, որ դուրս թողնի Ռուսաստանը բոլոր տեսակի ձևաչափերից, իսկ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում դա միանգամայն անիրական է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Ինչու առանց [Ռուսաստանի] մասնակցության, մեզ համար հասկանալի է, և ոչ մեկին բացատրելու կարիք չկա. մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունը վարում են այնպես, որ փորձեն Ռուսաստանը դուրս թողնել բոլոր տեսակի ձևաչափերից: Միանգամայն պարզ է, որ որոշ իրավիճակներում դա միանգամայն անիրական է, անհնար, ինչպես օրինակ այս դեպքում: Բայց մենք մեր կողմից միշտ ողջունում ենք ցանկացած մասնակցություն՝ ուղղված կարգավորմանը»,- ասել է Պուտինը:
Հարցին, թե ինչպես է կորելացվում այս հանդիպման արդյունքները Պրահայի արդյունքների հետ, Պուտինն ասել է, որ «կորելացվում է միանգամայն բնական ձևով»:
«Ինչ վերաբերում է հարցերին, որոնք չի հաջողվել համաձայնեցնել, կարելի՞ է այդ մասին խոսել: Կարելի է: Բայց պետք չէ: Քանի որ, եթե դրանք մինչ այժմ չեն կարգավորվել, իմ կարծիքով, կարիք չկա մամուլի, հանրության ուշադրությունը սևեռել դրանց վրա, այլ պետք է պարզապես հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության: Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար էլ, և ես ինձ իրավունք չեմ վերապահում դուրս հանել դրանք առանց գործընկերների հետ համաձայնեցնելու»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ