Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան. Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը նախեւառաջ հասկանա, որ առանց Արցախ Հայաստան չի լինելու. «Հրապարակ»

Նոյեմբեր 01,2022 11:15

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Արցախում տեղի ունեցած հանրահավաքից հետո հայաստանյան ընդդիմությունը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հերթական բողոքի ակցիան է նախաձեռնում: Դուք մասնակցելո՞ւ եք հանրահավաքին:

– Այո, միանշանակ մասնակցելու եմ:

Ի՞նչ եք կարծում` Արցախում կայացած հուժկու հանրահավաքը Հայաստանում ունեցա՞վ իր ազդեցությունը: Նման պատկեր, ինչը տեսանք Ստեփանակերտում, Դիմադրության շարժումը կարո՞ղ է ստանալ Երեւանում:

– Կարեւորը մարդկանց քանակը կամ անգամ որակը չէ: Ես ցանկանում եմ, որ մեր հասարակությունը նախեւառաջ հասկանա, որ առանց Արցախ Հայաստան չի լինելու:

Մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես է համախմբվել արցախահայությունը: Նման միտում մեզանում կա՞, եւ, վերջապես՝ դա հնարավո՞ր է:

– Համախմբվել ո՞ւմ հետ, Նիկոլ Փաշինյանի՞: Ես դա բացառում եմ: Նիկոլ Փաշինյանն այնպիսի վիճակի է հասցրել Հայաստանը, որ ի՞նչ համախմբման մասին կարող է խոսք լինել: Նիկոլ Փաշինյանը միայն մեկ դրական քայլ կարող է անել՝ հեռանալ մեր կյանքից:

Պարտությունից արդեն երկու տարի է անցել: Երկու տարի շարունակ այս իշխանություններին հեռացնել չհաջողվեց: Հիմա ի՞նչ է փոխվել, որ հաջողվի:

– Հասարակության մտածելակերպը, եւ մենք շատ ժամանակ չունենք:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930