Լրահոս
Օրվա լրահոսը

Ես կողմնակից եմ տարբերակելու խաղաղություն եւ բարեկամություն հասկացությունները: Եթե երաշխիքը մեկ պետության կողմից է, դա ոչ թե երաշխիք է, այլ կախվածություն նրանից. Վիենի փոխքաղաքապետ Լեւոն Սաքունց. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 01,2022 11:07

Զրուցեցինք Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լեւոն ՍԱՔՈՒՆՑԻ հետ, որն այդ պաշտոնում է 2014-ից:

-Մեր երկիրը դիմակայում է աշխարհաքաղաքական տարբեր մարտահրավերների: Ո՞րն եք համարում դրանցից ամենածանրն ու առաջնայինը:

-Իմ համոզմամբ՝ դա մայր հայրենիքի անվտանգության խնդիրն է, որպեսզի ունենանք կայուն սահմաններ, երկրին այլեւս չսպառնա պատերազմական վտանգը, կարգավորվեն հարաբերությունները հարեւան պետությունների հետ:

-Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք եւ դրա կողմնակից, իսկ մեր կողքին պատուհասվածները՝ ճիշտ հակառակը: Դուք հավատո՞ւմ եք, որ վաղ թե ուշ կունենանք խաղաղություն:

-Ես կողմնակից եմ տարբերակելու խաղաղություն եւ բարեկամություն հասկացությունները: Հաճախակի եմ լսում մարդկանցից, ովքեր պնդում են, թե այսքանից հետո ինչպես կարելի է խաղաղ ապրել մեկի հետ, որի դեմ պատերազմ ես մղել… Ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղություն ասելով՝ հասկանում ենք ոչ պատերազմին, թեեւ խաղաղությունն էլ վերջնական լինել չի կարող: Եվ քանի որ այդպես է, պիտի կարողանաս հզորացնել քո երկիրը, այնքան հզորացնել, որ թշնամիներդ չհամարձակվեն աչք ունենալ դարերի խորքից եկող հայրենիքիդ վրա: Կամ պիտի ունենալ միջազգային երաշխիքներ, որը չի կարող լինել մի պետության կողմից: Եթե երաշխիքը մեկ պետության կողմից է, ապա դա ոչ թե երաշխիք է, այլ կախվածություն նրանից:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930