Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կարող է այս խախուտ եւ անկանխատեսելի ժամանակներում պնդել, թե որ ուղղությունն է մեզ համար ճիշտ` Ռուսաստանի հետ բարեկամությո՞ւնը, թե՞ արեւմտյան կողմնորոշումը. «Հրապարակ»

Նոյեմբեր 01,2022 10:47

Արցախում կիրակի օրվա հանրահավաքը, որը միասնության, համերաշխության, կամքի եւ պայքարի իրական ցուցադրություն էր, Հայաստանում ոմանք միանշանակ չեն ընդունել: Մարդկանց մի փոքր խումբ կա, որը ոչ թե հիանում եւ հուզվում է այդ միասնականությունից, ոչ թե ողջունում է, որ մեր հայրենակիցները կարողացել են հասնել չարենցյան ճշմարտությանը, այլ քննադատում է, անիծում, դատապարտում: Այդ մարդկանց հասու չէ, որ մեր հայրենիքի այդ փոքրիկ հատվածում, որտեղ հազար ու մի վտանգ եւ խնդիրներ կան, որտեղ ապրելը հեշտ չէ, որտեղ մարդիկ, ըստ էության, պատանդ են թշնամու ձեռքում, եւ նրանց կապը մայր Հայաստանի հետ կարող է ամեն րոպե ընդհատվել, չեն լքում իրենց հողը, չեն փախչում ապահով երկրներ, չեն հուսահատվում դժվարություններից, անտարբեր չեն դառնում, այլ փողոց են ելնում եւ իրենց կարծիքն արտահայտում:

Ո՞վ կարող է այս խախուտ եւ անկանխատեսելի ժամանակներում պնդել, թե որ ուղղությունն է մեզ համար ճիշտ` Ռուսաստանի հետ բարեկամությո՞ւնը, թե՞ արեւմտյան կողմնորոշումը: Եվ եթե անգամ հայաստանցիների մի մեծ խավ Ռուսաստանից երես է թեքել, արդյո՞ք նման շռայլություն իրենց կարող են թույլ տալ մեր արցախցի եղբայրները, որոնց անվտանգության միակ երաշխավորն այս պահին Ռուսաստանն է:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930