Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքներ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը․ դեմ եւ կողմ

Նոյեմբեր 01,2022 10:13

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Համատեղ հայտարարության Սոչիում ընդունված տեքստով կարելի է ասել, որ Նիկոլի գլխին կրկին  դիվանագիտորեն և քաղաքականապես բամփել են:

Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՌԴ խաղաղարար առաքելության տեղակայման վայրը նշել են անորոշ`անհասցե բացազատման գոտում:

Եթե նույնիսկ խաղաղարար առաքելության տեղակայման վայրի  Լեռնային Ղարաբաղ անվանումը չի կարողացել ներառել տեքստում, էլ ի՞նչ եք ուզում այդ անընդհատ ստորացվող բանակցողից:

Ոչ մի բառ ՀՀ սուվերեն տարածքների դեօկուպացիայի կամ գերիների վերադարձի մասին, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ մի խոսք կոմունիկացիաների նկատմամբ սուվերեն վերահսկողության մասին:

Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչպիսի «խաղաղության պայմանագիր» է պատրաստվում կնքել քաղաքական չարիքի մարմնավորումը:

Տեքստում տեղ գտած մնացած ձևակերպումները ֆորմալ մտքեր են:

Ինքնասիրություն ունեցող մարդիկ, վստահ եմ ամոթ և անարգանք են զգում Նիկոլի նման «ներկայացուցիչ» ունենալու համար:

Ոչ մի քաղաքական, դիվանագիտական, անվտանգային հենարան չի թողել այս խեղճ ու կրակ, տանջված ժողովրդի վաղվա օրվա համար: Ամեն բան մսխել է մինչև վերջին հնարավորությունը` պատրաստ լինելով խմել բազմաչարչար ժողովրդի արյան վերջին կաթիլը:

Կարող ենք արձանագրել, որ Սոչիում ևս կես քայլ է արել դեպի հաջորդ կապիտուլյացիա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կանխատեսելիորեն ոչինչ չստորագրվեց:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է երկու ամիս առաջ ռուսական կողմի առաջարկած 15 կետանոց տարբերակին։ Նա հատուկ մի քանի անգամ ընդգծեց «15» թիվը, քանի որ հենց 15-րդ կետին էր դեմ Բաքուն (Ալիևը ուզում էր 14 կետով սահմանափակվեր)։

15-րդ կետը վերաբերվում էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագայի (ճշգրիտ ձևակերպումը չգիտեմ)։

Ինչպես և սպասելի էր, ըստ էության, Սոչիում Ալիևը, բովանդակային առումով, չհամաձայնվեց 15-րդ կետին, Փաշինյանն էլ չհամաձայնեց 14 կետանի տարբերակին։

Արդյունքում ստորագրեցին հայտարարություն ոչինչի մասին, որ չստացվի, որ ոչինչ չեն ստորագրել։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որն այժմ Ադրբեջանի հետ ուրիշ ընդհանուր շահեր ունի (օրինակ` Մեղրիով միջանցք) և Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասով Ադրբեջանի վրա, մեղմ ասած, որևէ ճնշում չի գործադրելու։

Փոխարենը, Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու, որ Մեղրիի ճանապարհը հանձնվի իրեն։

Այստեղ պետք է միջնորդ, որը կստիպի Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղյան հակամարտության գոյությունն ու դրանից բխող քայլերի գնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930