Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կորցրել ենք մոտ 130 կմ քառակուսի տարածք, 127-ը շեշտված թիվ է». ԳՇ պետ

Հոկտեմբեր 31,2022 21:01

Հայտնի էր, որ մենք 2021-ին 40կմ քառակուսի ենք կորցրել, հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասաց, որ եւս 10կմ քառակուսի կորցրել ենք սեպտեմբերի մարտերի ժամանակ, բայց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՌԴ-ում հայտարարեց, որ մենք 127կմ քառակուսի ենք կորցրել: Այսօր ՀՀ Զու ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին լրագրողները հարցրեցին՝ հիմա մենք ո՞ւմ հավատանք:

Նա պատասխանեց. «Բոլորին էլ պետք է հավատալ»: Ըստ Ասրյանի, վարչապետը, երբ ասում էր 10 կմ քառակուսի ենք կորցրել, դա հայտարարել է այն ժամանակ, երբ մենք ընդամենը 10կմ քառակուսի էինք կորցրել: Իսկ թե հիմա մենք քանի՞ քառակուսի կմ տարածք ենք կորցրել՝ ԳՇ պետը պատասխանեց, որ տարբեր ձեւ է հաշվարկվում. «Հիմա մենք կորցրել ենք մոտ 130 կմ քառակուսի տարածք, 127-ը շեշտված թիվ է, մոտիկ թիվ է այդ տարածքներին: Եթե մենք հաշվում ենք մեր տարածքների կորուստները անմիջապես առաջնագծի խորությամբ, այդ թիվը ավելի քիչ է կազմում: Կան տարածքի մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ»: Նա ասաց, որ բոլոր ուղղություններով մխրճում չի արձանագրվել, կա տեղ՝ «գագաթը 3,5 կմ է, բայց թեւերը՝ 100 կմ»: Ասրյանի խոսքով՝ կան դիրքեր, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր՝ գտնվում է առաջ: Այնպես որ, ըստ նրա, կարող է 132 լինել, 129 լինել՝ ըստ տարբեր հաշվարկների:

Լրագրողները ճշտեցին՝ իսկ կարո՞ղ է 150 էլ լինի՝ ԳՇ պետը վստահեցրեց, որ ոչ, 130կմ քառակուսու սահմաններում է՝ իրենց հաշվարկներով. «Եվ քաղաքական դաշտում, ե՛ւ ռազմական դաշտում մենք ամեն ինչ անում ենք, որ հասնենք լավ արդյունքի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31