«Շախմատի միջազգային ֆեդերացիան անցած հանգստյան օրերին պաշտոնական հրավեր է հանձնել գրոսմայստեր Դին Լիժենին` մասնակցելու 2023 թվականի չեմպիոնության մրցամարտին այն բանից հետո, երբ գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը նամակով պաշտոնապես հաստատել է, որ հրաժարվում է մասնակցել իր տիտղոսը պահպանելու համար մրցամարտին:
Ներկայումս ՖԻԴԵ-ն բանակցում է 2023 թվականի աշխարհի առաջնությունը կազմակերպելուն հավակնող երկու քաղաքների հետ: Հենց որ ներկայացված առաջարկներից մեկին հավանություն կտրվի եւ կորոշվեն մրցավայրը, մրցանակային ֆոնդը եւ ճշգրիտ ժամկետները, Յան Նեպոմնյաշչին եւ Դին Լիժենը մրցամարտի պայմանագիր կստանան»-ասված է ՖԻԴԵ-ի հայտարարությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ